Բաժիններ՝

Նովոչերկասկի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի հայկական եկեղեցուն նվիրաբերել են Սբ․ Գրիգոր Լուսավորչի մասունքը:

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` նվերը հանձնվել է Նովոչերկասկի Սուրբ Միքայել Հրեշտակապետ եկեղեցում տեղի ունեցած համատեղ աղոթքից հետո, որին մասնակցում էին  շրջանի ավագ քահանա Օլեգ Դոբրինսկին  և Ռոստովի հայկական եկեղեցիներում ծառայող հոգևորականները`   Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Ռոստովի մարզի առաջնորդական փոխանորդ Գաբրիել վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ։

Համատեղ աղոթքից հետո՝ ի նշան ռուս և հայ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման, ավագ քահանա Օլեգ Դոբրինսկին Նովոչերկասկի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անանիա քահանա Բաբայանին նվիրեց սրբապատկեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչի  մասունքով։

Սրբազան մասունք-նվերը հոգևորականները թափորով  տեղափոխել են Նովոչերկասկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ և այն իր վերջնական  հանգրվանն է գտել։ Այդ առիթով հոգևորականներն աղոթք են բարձրացրել` փառաբանելով Տիրոջը  մեծ տոնին ականատես լինելու շնորհի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031