Սևան քաղաքում 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից. նրան տեղափոխել են հիվանդանոց
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որ երեխային փրկի:
Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա Երևան: Երեխայի մայրը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունի: