Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթական տեխնոլոգիաներն աշխարհում անընդհատ զարգանում ու փոփոխվում են, և որակյալ կրթություն ունենալու համար ոչ միայն անհրաժեշտ է բաց չթողնել համաշխարհային տենդենցները, այլև զարգացնել սեփական, ազգային կրթական համակարգը: Առանցքայինն այստեղ կրթական պրոցեսին մոտեցումն է:

Այսպես կոչված զուտ «դասագրքային» կրթությունը, երբ դասապրոցեսը ենթադրում է միայն դասագրքում նկարագրվածի անգիր իմացություն, արդյունավետ չէ, որովհետև երեխան առաջին հերթին պետք է հասկանա նյութը, իսկ հասկանալու համար անհրաժեշտ է անմիջական մասնակցություն՝ հետաքրքիր նախագծերի, գիտափորձերի, խաղերի, ինքնարտահայտման միջոցով: Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է, բացահայտման միջոցով երեխաները ճանաչում են աշխարհը, ու կրթական հաստատությունները պետք է ապահովեն բացահայտումներ անելու երեխաների իրավունքի իրացումը:

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։

Տեսանյութեր

Լրահոս