Շոլցը տանը լամպային հեռուստացույց է օգտագործում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դրեզդենում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որի հիմնական թեմաներից մեկը էլեկտրամոբիլներն էին և գերմանացիների՝ դրանք գնելու դժկամությունը, խոստովանել է, որ դեռ օգտագործում է լամպային հեռուստացույց: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»:
Շոլցը դա բացատրել է նրանով, որ իր հին հեռուստացույցը հիանալի է աշխատում, ուստի երբ նոր մոդել է տեսնում, ինքն իրեն մտածում է, որ ամեն դեպքում մեկ տարի հետո նորը կհայտնվի։
«Շոլցը խոստովանել է, որ տանը դեռ ունի լամպային հեռուստացույց: Դա հին բան է, բայց դեռ աշխատում է: Այս սարքը, հավանաբար, նույնքան հին է, որքան Շոլցի սիրելի պայուսակը (նախկինում նա խոստովանել է, որ 40 տարի այն օգտագործել է)»,- գրում է թերթը:
Ըստ Շոլցի՝ գերմանացիները նույն տրամաբանությամբ չեն օգտվում նաև էլեկտրամոբիլներից։
Այնուամենայնիվ, նա հորդորել է իր հայրենակիցներին «ռիսկի գնալ» և սկսել նման մեքենաներ գնել, նշում է Bild-ը։