Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել
Գորիսի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ 2023թ.–ի նոյեմբերին նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ՏԿԵՆ–ը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանի վերագործարկման համար։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են վերականգնել օդանավակայանը: