«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է ավտոպահեստամասերի հայկական մատակարարի դեմ հայցը

«Ռոսիա» ավիաընկերությունն արբիտրաժային դատարանում շահել է Հայաստանից պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,6 մլն ռուբլի գումարի հայցը: Այս մասին սոցցանցերում հայտնվել է միայն հիմա, սակայն Sputnik Արմենիային հաջողվել է պարզել, որ դատարանի որոշումը կայացվել է դեռևս այս տարվա մայիսին։

Գործի նյութերի համաձայն՝ «Ռոսիան» 2022-ին 15,592,485 ռուբլու չափով պայմանագիր է կնքել BRIDGESTONE ավիացիոն անվադողերի մատակարարման մասին, գումարը փոխանցել է, բայց պատվերը չի ստացել։

Դատարանը վճռել է Aquila Technics-ից բռնագանձել 15, 592, 485 ռուբլի գումար, ինչպես նաև պետական տուրքի ծախսեր՝ 100 962 ռուբլու չափով։

Ընդ որում, պատասխանողը դատարան չի ներկայացել։

Նշենք, որ սա Aquila Technics-ի հետ կապված առաջին դատավարությունը չէ։ Ավելի վաղ նմանատիպ պատմության շրջանակում նրա դեմ հայցը շահել էր Utair ընկերությունը։

Բացի այդ, 2023-ին Հայաստանի դատախազությունը հայտնել է ընկերության տնօրեն Կարին Ավդալյանի նկատմամբ քրեական գործի մասին՝ կապված Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ պայմանագրի շրջանակում փաստաթղթեր կեղծելու հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031