Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի զորակազմը զորավարժություններ է սկսել Ճապոնիայի ռազմաօդային ուժերի հետ։ Դրանք անցկացվում են Հոկայդո կղզու հյուսիսի Տիտոսե ռազմակայանի և Տոկիոյից 120 կմ հյուսիս-արևելք ընկած Հյակուրի ռազմակայանի շրջանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի և Իսպանիայի ռազմաօդային ուժերի 12 Eurofighter Typhoon կործանիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 4 ​​Rafale մարտական ինքնաթիռներ։ Ճապոնիան ներկայացված է վեց F-15 և F-2 մարտական ​​ինքնաթիռներով։ Նման կազմով վարժանքներ անցկացվում են առաջին անգամ։

Գերմանայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի այդ ինքնաթիռներն ավելի վաղ ամերիկյան օդուժի հետ վարժանքներ են անցկացրել Ալյասկայի շրջանում: Սպասվում է, որ Ճապոնիայից հետո նրանք կմասնակցեն զորավարժությունների Հավայան կղզիների շրջանում, իսկ այնուհետև կտեղափոխվեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի գոտի։ Այնտեղ տեղի կունենան համատեղ վարժանքներ այդ երկրների ռազմաօդային ուժերի հետ։

Ակնկալվում է, որ օգոստոսի վերջին Ճապոնիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ կանցկացնեն իտալական թեթև ավիակիրը և գերմանական ֆրեգատը:

Տեսանյութեր

Լրահոս