Բաժիններ՝

«Ինձ համոզեց Զլատան Իբրահիմովիչի, թիմի և մարզչի վստահությունը». Մորատա

Հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Մադրիդի «Աթլետիկոյից» «Միլան» տեղափոխվելու մասին: Ավելի վաղ զլմ-ները հայտնել էին, որ «Միլանը» պատրաստ է վճարել Մորատայի պայմանագրի հրաժարագինը, որը կազմում է 13 մլն եվրո:

«Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին։ Ես հիմա արձակուրդ եմ գնում, քանի որ պետք է լինեմ ընտանիքիս հետ, որն ինձ շատ է օգնել․ մեկ այլ դեպքում կսկսեի վաղվանից։ Ինձ համոզեց Զլատան Իբրահիմովիչի, թիմի և մարզչի վստահությունը», – Մորատայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Մորատան «Չելսիից» «Ատլետիկո» է տեղափոխվել 2020 թվականի հունիսին: Տրանսֆերի արժեքը կազմել է 35 մլն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 16 մլն եվրո:

Անցած մրցաշրջանում Մորատան մասնակցել է 48 հանդիպման, խփել 21 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս