Բաժիններ՝

Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է «Nissan»-ի վրա

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված է: Պարզվել է, որ 11-ամյա տղան 5-րդ հարկի տանիքից ընկել է «Nissan»-ի վրա:

Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս