«Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը». Reuters

Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դաշնային հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, գրում է, որ 2025թ. Գերմանիան կիսով չափ կկրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը։

Նախագծի համաձայն՝ ընթացիկ տարվա 8 միլիարդի փոխարեն հաջորդ ֆինանսական տարում Գերմանիան Ուկրաինային կտրամադրի շուրջ 4 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։

Բեռլինում հույս ունեն, որ 2025-ին Ուկրաինան կարող է իր ռազմական ծախսերը հոգալ ԵՄ կողմից ձևավորված հիմնադրամի միջոցով, որում նախատեսվում է շուրջ 50 միլիարդ եվրո ներգրավել՝ հիմնականում Ռուսաստանի կալանավորված արտերկրյա ունեցվածքի հաշվին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031