Արմեն Գրիգորյանն ու Ուզրա Զեյայն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Գրիգրոյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը՝ ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031