Նիգերիայում 22 աշակերտ է մահացել դպրոցի շենքի փլուզման հետևանքով
Նիգերիայում դասերի ժամանակ դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է 22 աշակերտ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ փլատակների տակ մնացել էր 154 դպրոցական, նրանցից 22-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի անկայուն կառուցվածքի, ինչպես նաև գետին շատ մոտ գտնվելու պատճառով։
The Guardian-ը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիներին Նիգերիայում փլուզվել է շուրջ 12 կառույց։