Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան

2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։

2024 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387.691 մարդ, ինչը 2,4 տոկոսով (9425) քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այդ ամիսներին Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ, ինչը 5,6 տոկոսով շատ է 2023 թվականի համեմատ։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից (623.972 մարդ կամ +7,1 տոկոս) և Ռուսաստանից (527.519 մարդ կամ -8,7 տոկոս) ժամանած այցելուները։

Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։

Տեսանյութեր

Լրահոս