Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ
Սերբ թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Ուիմբլդոնի 2024 թվականի խաղարկության եզրափակիչ։ Կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետը 6:4, 7:6 (7:2), 6:4 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուսետտիին:
Հանդիպումը տևել է 2 ժամ 51 րոպե։
Ուիմբլդոն-2024-ի եզրափակչում 37-ամյա Նովակ Ջոկովիչը կխաղա 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հետ։
Այս թենիսիստները խաղում էին Ուիմբլդոնի 2023 թվականի եզրափակչում: Ալկարասը հաղթել է մեկ տարի առաջ կայացած հինգ սեթանոց թրիլլերում: