Ի՞նչ տվեց Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցումը. Արամազդ Կիվիրյանը թվարկում է բոլոր բացասական հետևանքները

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` արդեն նախկին դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցմանը։

«ԲԴԽ-ն որոշում կայացրեց դադարեցնել դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները:

Վկայակոչված հիմքը՝ դատական գործերով վճիռների ուշ հրապարակումն է (ըստ մամուլի հրապարակումների), նպատակը՝ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցումը (ըստ փաստացի իրավիճակի), պատճառը՝ որովհետև Արթուր Ստեփանյանն է (ըստ իս):

Ի՞նչ տվեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունների դադարեցումը. վերջինիս վարույթում գտնվող գործերի մի քանի ամսից վերամակագրում, նշված գործերով բոլոր դատավարական գործողությունների չեղարկում և զրոյից քննություն, այսինքն՝ փաստացի էլ ավելի երկարաձգվեց մի քանի հազար գործերով դատական գործընթացը, նշված գործերով դատական համակարգում այս պահին դեռևս պաշտոնավարող դատավորների վարույթների ծանրաբեռնում և արդեն իրենց վրա նոր կարգապահական վարույթներ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու հիմքերի ստեղծում:

Ընդ որում, բազմաթիվ դատավորներ ավելի քան հասկանալով, որ ողջամիտ ժամկետներում գործի քննության կազմակերպման նպատակով անհրաժեշտ են կոնկրետ գործիքակազմեր, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի հասնել արդյունքի, որը հաստատապես չի հանդիսանում կարգապահական վարույթների հարուցումը և կարգապահական պատասխանատվության ենթարկելը, չեն ձեռնարկում այնպիսի գործողություններ, որպեսզի դադարեցվեն գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման շղարշի ներքո իրենց գործընկերների նկատմամբ իրականացվող ռեպրեսիվ քայլերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031