![](/banners/BeFunky-design.jpg)
35-ամյա Արթուր Ք.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/txamard.jpg)
ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների և Լոռու մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և Տարոնի բաժին է տեղափոխվել 35-ամյա Արթուր Ք.-ն:
Նա ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: