Անհայտ անձը հատուկ հեղուկ է լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ. կանաչապատման ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահներին
Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո:
Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում», ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին: Բացի այդ, տեղեկացնում և հորդորում է քաղաքացիներին՝ լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել համապատասխան մարմիններ:
«Այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:
Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիների չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
🔷 Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ:
🔷 Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո:
🔷 Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին:🔷 Բացի այդ տեղեկացնում և հորդորում է քաղաքացիներին՝ լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս` անհապաղ դիմել համապատասխան մարմիններ:
🔷 Նշենք, որ այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:
🔷 Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիները չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով:
Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Thursday, July 11, 2024