Թոմաս Մյուլլերն ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում
Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի երկարամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլլերն ավարտում է կարիերան հավաքականում:
Այս մասին գրում է գերմանական Welt-ը: Թոմաս Մյուլլերը ֆուտբոլային կարիերան սկսել է 1993 թվականին: Մյուլլերը խաղացել է Գերմանիայի ազգային թիմի բոլոր տարիքային հավաքականներում: 2014 թվականին հիմնական թիմի կազմում դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն:
Ակումբային կարիերան Մյուլլերը հիմնականում անցկացրել է Մյունխենի «Բավարիա»-ի կազմում, որտեղ նորամուտը տոնել է 2008 թվականին: Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցել է 470-ից ավելի հանդիպման:
Ակումբի հետ նա դարձել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, Գերմանիայի գավաթակիր, Սուպերգավաթակիր: