Փաշինյանն ու Փեզեշքիանը վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը։

Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:

Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին:

Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

Տեսանյութեր

Լրահոս