2024թ. հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի
2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180.718 զբոսաշրջիկ` 18.441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199.159 մարդ։
2024թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%), որոնց հաջորդում են Հնդկաստանը (3%) և ԱՄՆ-ն (2%)։