Որոնք են աշխարհի ամենամարդաշատ երկրները

ՄԱԿ-ը հրապարել է զեկույց աշխարհի ամենամարդաշատ երկրների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակած տվյալների՝ Թուրքիան 85.3 մլն բնակչությամբ աշխարհի ամենամարդաշատ երկրների ցանկում 18-րդն է, իսկ Թուրքիայի քաղաքացիները կազմում են աշխարհի ընդհանուր բնակչության 1.1%-ը։

Թուրքիայում երեխաները կազմում են բնակչության 26%-ը, երիտասարդները՝ 15.1%-ը, ինչը ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, իսկ ծերերը կազմում են բնակչության 10.2%-ը։

Նշվում է, որ Թուրքիայում ծնելիության աճը կազմում է ընդհանուր առմամբ 1.51% ինչը ևս ցածր է ցուցանիշ է աշխարհում։

2023-ի աշխարհի ամենամարդաշատ երկիրը 1 մլրդ 428 մլն բնակչությամբ Հնդկաստանն է, երկրորդ տեղում 1 մլրդ 425 մլն բնակչությամբ Չինաստանն է, իսկ երրորդ տեղում՝ 339 մլն բնակչությամբ ԱՄՆ-ն են։ Վերոնշյալ երեք երկրները կազմում են աշխարհի ընդհանուր բնակչության 39.7%-ը։

Տեսանյութեր

Լրահոս