Բաժիններ՝

ԱՄՆ-ում «Բերիլ» փոթորիկը 8 զոհի պատճառ է դարձել, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

ԱՄՆ-ին պատուհասած «Բերիլ» փոթորիկը Տեխաս և Լուիզիանա նահանգներում 8 մարդու մահվան պատճառ է դարձել։ Տեխասում ավելի քան 2,5 միլիոն տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Էլեկտրական հոսանքի վերականգնումը կարող է օրեր կամ նույնիսկ շաբաթներ տևել, ինչը վտանգ է ստեղծում Տեխասի բնակչության համար, որոնք ուժգին տապի պայմաններում չեն կարող օգտվել օդորակման համակարգից։

Փոթորիկն իր հետ բերել է տեղատարափ անձրևներ և ուժգին քամիներ։ Փողոցներով սկսել են գետեր հոսել, քամիներն էլեկտրագծեր և ծառեր են տապալել, որոնք ընկել են տների, ճանապարհների և մեքենաների վրա։

Իր գագաթնակետի պահին «Բերիլը» դասվել է ռեկորդային՝ 5-րդ աստիճանի ուժգնության փոթորիկների շարքին, սակայն աստիճանաբար քամիների ուժգնությունը նվազել է։ Չնայած դրան՝ փոթորիկը կարող է հեղեղումներ և պտտահողմեր առաջացնել երկրի խորքերը շարժվելիս։

«Բերիլն» Ատլանտյան փոթորիկների սեզոնի ընթացքում ԱՄՆ հասած առաջին փոթորիկն է։ Մինչև ԱՄՆ հասնելն այն ավերածություններ էր արել Կարիբյան ավազանի երկրներում՝ ևս 8 մարդու մահվան պատճառ դառնալով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս