Բաժիններ՝

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:

Առաջին ալիքը հայտնում է, որ հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024-ի նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն՝ ծնված կլինեն 2009-ի նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015-ի նոյեմբերի 16-ը):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի երկրորդ փուլի լսումներին: Հաղթողին կորոշի հայ և միջազգային մասնագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին:

Այսպիսով, հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը նոյեմբերի 16-ին Մադրիդում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 28-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031