Ամերիկացիները լրատվամիջոցներին են մեղադրում հասարակության բևեռացման համար
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է չորս ամիս, և ամերիկյան հանրությունում քաղաքական տարաձայնությունները խորանում են։ Մեղադրանքները ուղղվում են լրատվամիջոցներին, թե քաղաքական բևեռացման պատճառը ԶԼՄ-ներն են։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Բազմաթիվ ամերիկացիների խոսքով, նախագահական ընտրություններին ընդառաջ Միացյալ Նահանգները հայտնվել է բևեռացված վիճակում:
Ջոն Լառուսան նույնպես այդ կարծիքին է՝ ընդգծելով, թե երկիրն ուղղակի պառակտվել է։
Մայքլ ՄըքԴերմոտը վստահ է՝ իրավիճակը վատթարացնում են լրատվամիջոցները․ «Լրատվամիջոցները հանդես են գալիս քաղաքական տարբեր ուղղությունների օգտին»:
Դեռ 2023 թվականին անցկացված սոցհարցման համաձայն, ամերիկացիների մեծամասնության կարծիքով, լրատվամիջոցները վնասում են ժողովրդավարությանը և խորացնում քաղաքական պառակտումը:
Միայն 16%-ի համոզմամբ էր, որ լրատվամիջոցները հաղորդում են տեղեկությունները ճշգրիտ և օբեկտիվ։
«Երբ կարդում ենք լուրերը, հեղինակների ձևակերպումից կարելի է հասկանալ, որ նրանք փորձում են մեզ ստիպել մտածել այս կամ այն կերպ»,- ասում է Նիկի Դոլչեն։
Լրատվամիջոցներին վերաբերող նման մոտեցումը պատահական չէ՝ կարծում է Beacon Center-ի նախագահ Ջասթին Օուենը։
Շատերը մեղադրում են նաև սոցհարթակներին՝ քաղաքական տարաձայնությունները խորացնելու համար:
Թեև ավանդական ու նոր՝ սոցիալական մեդիան կարող են առաջացնել տարակարծություններ, սակայն դիտորդներն ուշադրություն են հրավիրում այլ հանգամնքի վրա։
«Բևեռացումը տեղի է ունենում նախքան լրատվամիջոցների կողմից հարցերին անդրադառնալը։ Առաջնայինը քաղաքական ուժերի դիրքորոշումն է»,- ասում է քաղաքագիտության պրոֆեսոր Յոհաննա Դանաուեյը։
ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Դանուեյն ասում է, որ ինքն ավելի շատ մտահոգված է ապատեղեկատվության տարածմամբ և հանրությունում լայնորեն տարածված անկարողությամբ՝ ճշմարտությունը տարբերակել կեղծիքից: