ՌԴ-ն առանձնապես պատրանքներ չունի. Պեսկով
Ռուսաստանն առանձնապես պատրանքներչունի Ֆրանսիայում անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հաղթանակած քաղաքական ուժերի մեջ առայժմ չի տեսնում ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման կողմնակիցների:
«Ռուսաստանի համար նախընտրելի է նրանց հաղթանակը, ովքեր ձգտում են վերականգնել երկկողմ հարաբերությունները, բայց մենք դեռ նման քաղաքական կամք չենք տեսնում։ Ուստի, առանձնահատուկ հույսեր չունենք»,- նշել է Պեսկովը։