«Դա ամբողջությամբ քաղաքական որոշում է». Էրդողանը՝ Դեմիրալի որակազրկման մասին
Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է «UEFA»-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանն ու դրա շրջանակներում կայացված որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը «UEFA»-ի նման որոշումը որակել է քաղաքական:
«Դա բացատրելն անհնար է, այն ամբողջությամբ քաղաքական որոշում է: Այդ որոշումը խավարեցրել է նրանց խիղճը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Դեմիրաը «Euro 2024»-ի շրջանակներում Ավստրիայի հավաքականի դեմ ունեցած խաղում մրցակցի դարպասը գրավելուց հետո ցույց էր տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը, ինչից հետո էլ նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել, իսկ ավելի ուշ «UEFA»-ի որոշմամբ նա որակազրկվել էր 2 խաղով: