Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է` նախաճաշին որոշ մթերքներ չպետք է ուտել

Նախաճաշին պետք է խուսափել սուրճից, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Զարուբինան։ Բժիշկը gazeta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է խուսափել որոշ հանրաճանաչ մթերքներ և ըմպելիքներ օգտագործելուց։

Բժիշկը մարդկանց հորդորել է սուրճ չխմել դատարկ ստամոքսին, քանի որ ըմպելիքը գրգռում է լորձաթաղանթը։ Սուրճը կարող է նաև այրոց առաջացնել որոշ մարդկանց մոտ և առաջացնել ծանրության զգացում։ Շատ հյութեր նույն բացասական ազդեցությունն ունեն աղեստամոքսային տրակտի վրա, հավելել է մասնագետը։

Առավոտյան պարզ ածխաջրեր ուտելը արյան մեջ գլյուկոզայի բարձրացում է հրահրում, ավելացրել է բժիշկը։ Հետեւաբար, նախաճաշին չի կարելի սպիտակ հաց ուտել։

«Բանջարեղենն ու մրգերը նույնպես ավելի լավ է դատարկ ստամոքսին չուտել։ Դրանց մեծ մասն առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի գրգռում»,- ըստ shantnews-ի՝ ասել է մասնագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս