Բաժիններ՝

Առաջիկա օրերը Հայաստանում անձրևոտ կլինեն. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում հուլիսի 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մայրաքաղաքում հուլիսի 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս