Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը ձերբակալվել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արաբկիրի վարչական ղեկավար Արամ Ազատյանը ձերբակալվել է։ Ավելին, կան նաեւ այլ ձերբակալվածներ, որոնց թվում՝ վարչական ղեկավարի տեղակալներից։
Նշենք, որ ՔԿ-ն պաշտոնապես հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։