Բաժիններ՝

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից

Հուլիսի 2-ին, ժամը 20։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է քաղաքացի Ա․ Կ․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս