Հենց նոր Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն. փաստաբան
Քիչ առաջ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը` Սոնա Մնացականյանին: 31 շաբաթական հղիությամբ հղի կինը, գիտակցության չգալով՝ մահացել էր: Մինչ օրս կալանավորված անձինք չկան: