Լիտվան բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին
Լիտվայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Վիլնյուսում ՌԴ դեսպանատան ներկայացուցչին։ Լիտվան բողոք է ներկայացրել Մոսկվային՝ իր օդային տարածքի խախտման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
«Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին, երբ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնում էր Կալինինգրադ, անօրինական կերպով մտել է Լիտվայի օդային տարածք Բալթիկ ծովի վրայով, որտեղ այն մնացել է մոտ մեկ րոպե», – ասված է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։