Ճանապարհային դեպարտամենտի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ճանապարհային դեպարտամենտից։

Դեպարտամենտից նշում են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։

Առաջիկայում այս մասին կտրվի պաշտոնական մեկնաբանություն։

Նշենք, որ Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս