Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ներկա չի գտնվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։ Ինչպես հաղորդում է Ադ մասին հայտնել է Sky News Australia հեռուստաալիքը։

Նշվում է, որ Ավստրալիան առաջիկա հանդիպմանը կներկայացնի փոխվարչապետ, Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը։ Ալբանեզեն, հեռուստաալիքի տվյալներով, մտադիր է կենտրոնանալ ներքին գործերի վրա։ Որոշ ավստրալացի դիտորդներ դատապարտել են Վաշինգտոն չգնալու վարչապետի որոշումը՝ նշելով, որ երկրի ղեկավարի ներկայությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կարևոր է՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրներն աշխարհում և տարածաշրջանում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է փոխգործակցության ամրապնդմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը, կիբեռհարձակումներին հակազդումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս