Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

ՈՒԵՖԱ-ն ավելի քան 1,2 մլն եվրոյի չափով տուգանել է Եվրոպայի առաջնությունում ներկայացված ազգային ֆուտբոլային ասոցիացիաներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստան-Թուրքիա խաղից առաջ Դորտմունդի մարզադաշտում վրացի և թուրք երկրպագուների միջև կարճատև ծեծկռտուքից հետո ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 30 հազար եվրոյի չափով, իսկ Թուրքիային՝ 25 հազար եվրոյի։

Հատկանշական է, որ մրցաշարը հյուրընկալող Գերմանիան տուգանվել է երկու անգամ՝ ընդհանուր առմամբ 20 հազար եվրոյի չափով, խաղադաշտում անվտանգությունը չապահովելու համար։ Հիշեցնենք. Պորտուգալիա-Թուրքիա և Պորտուգալիա-Վրաստան խաղերի ընթացքում բազմաթիվ երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ՝ Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար։

8 թիմեր՝ Հունգարիան, Շվեյցարիան, Խորվաթիան, Ալբանիան, Լեհաստանը, Սերբիան, Ռումինիան և Բելգիան, նույնպես տուգանվել են երկրպագուների անհարկի պահվածքի համար:

Միայն Սլովակիան և Իսպանիան են խուսափել տուգանքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031