Բաժիններ՝

Վրաստանը կիբերանվտանգության ինդեքսում 22-րդ տեղում է

Վրաստանը կիբերանվտանգության ազգային ինդեքսով աշխարհում զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 16-րդը։ Կիբերանվտանգության ազգային ինդեքսն (NCSI) անցկացվել է 48 երկրներում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

NCSI ցուցանիշները մշակվում են ազգային կիբերանվտանգության շրջանակի համաձայն: Այն կենտրոնանում է կենտրոնական կառավարության կողմից իրականացվող կիբերանվտանգության չափելի ասպեկտների վրա.

1. Կիրառվող օրենսդրություն՝ իրավական ակտեր, կանոնակարգեր, հրամաններ և այլն:

2. Ստեղծված ստորաբաժանումներ՝ գործող կազմակերպություններ, բաժիններ և այլն:

3. Համագործակցության ձևաչափեր՝ հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր և այլն:

4. Արդյունքներ՝ քաղաքականություն, վարժություններ, տեխնոլոգիաներ, կայքեր, ծրագրեր և այլն:

Վրաստանը ստացել է ամենաբարձր՝ 100 տոկոս վարկանիշն այնպիսի առաջատար ցուցանիշներով, ինչպիսիք են՝ կիբերանվտանգության քաղաքականությունը, անձնական տվյալների պաշտպանությունը և պայքար կիբերհանցագործությունների դեմ։

Կիբերանվտանգության ազգային ինդեքսը մշակվում է «Էլեկտրոնային կառավարման ակադեմիա» հիմնադրամի կողմից, որի կենտրոնակայանը գտնվում է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս