Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Երևան քաղաքում՝

Հուլիսի  2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031