«Թուրքիան միաձայն է հանվել գորշ ցուցակից». Շիմշեք

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հերթական անգամ անդրադարձել է թուրքական պետությանը «գորշ ցուցակից» հանելու մասին «Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (ՖԱԹՖ-FATF) կայացրած որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ այդ որոշումը կայացել է ձայների միասնականությամբ և ոչ մի երկիր չի բողոքել դրա դեմ:

Միաժամանակ Շիմշեքը, կարևորելով ցուցակից Թուրքիայի հանվելու իրողությունը, ասել է.

«Գորշ ցուցակի մեջ հայտնվելը հեշտ է, բայց դրանից դուրս գալը՝ դժվար: Նորեկ Մոնակոյին գորշ ցուցակի մեջ վերցրին: ԵՄ անդամ լինելով հանդերձ՝ այս ցուցակի մեջ դեռևս տեղ ունեցող երկրներ էլ կան, այնպես, ինչպես Բուլղարիան և Խորվարթիան են»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ավարտվել էր նույն ամսվա 23-ին մեկնարկած «Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության» (OECD) հովանու ներքո գործող «ՖԱԹՖ»-ի կենտրոնական խորհրդի աշխատանքները:

«ՖԱԹՖ»-ի հայտարարության համաձայն՝ կենտրոնական խորհուրդը որոշում էր կայացրել երկու երկրի «գորշ ցուցակից» հանելու մասին, որը ենթադրում էր «ավելի մեծ հետևողականության շրջան»:

Այդ երկու երկիրն էին Թուրքիան և Ջամայկան, որոնք ավելի վաղ սև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ունեցած բացթողումների պատճառով ներառվել էին «ՖԱԹՖ»-ի «գորշ ցուցակում»:

Տեսանյութեր

Լրահոս