ՊՆ նախարար կա, ուսուցիչ, դա է եկել, ինձ խնդրել, որ «Իմ քայլով» պատգամավոր դառնամ. Բագրատ Սրբազան

Վաղ առավոտից Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, որոնք շարունակվել են մինչև 13:00-ն:

Սրան զուգահեռ՝ Բագրատ Սրբազանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա, մասնավորապես, անդրադարձել է իրեն և շարժման կազմակերպիչներին ուղղված այն մեղադրանքներին, որ երեկ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած բնական աղետից զոհեր ունեինք, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր անում, Բագրատ Սրբազանը հիշեցրել է 44-օրյա պատերազմի զոհերի՝ պարկերի մեջ դիերն և մասունքները ոչ պատշաճ պահելու դեպքի մասին:

«Զոհվածների մասին թող չխոսեն նրանք, ում օրոք 15 հոգի մեր տղաներից մոխրացան կացարանում, և հուղարկավորությունից 2 օր առաջ, տղաներից մեկն Աչաջրից էր, մյուսը՝ Դիլիջանից, կրկնում եմ, հուղարկավորությունից 2 օր առաջ, այս մարդը, այս կառավարության ղեկավարը, ստախոս վախկոտը եկել էր Իջևան՝ պարեկների տոնախմբություն արել՝ տողանց, երեկոյան ժամին էլ գնացել են ուտել-խմելու, հարբելու, մինչդեռ ընդամենը մի քանի կիլոմետր հեռու էր մեր մոխրացած տղայի տունը, ընտանիքն էլ այդ պահին ողբերգության մեջ էր, ընդ որում, իրենց պատճառով»,- շարունակել է Բագրատ Սրբազանը:

Ավելի ուշ Սուրբ Աննա եկեղեցու բակում նա դարձյալ պատասխանել է այս առնչությամբ իշխանական մեղադրանքներին:

Կարդացեք նաև

«Մեզ մեղադրում են, որ՝ զոհեր են եղել, և դուք չեք ամաչում՝ երաժշտություն եք միացրել: Մենք շատ ամոթ ունենք, ամաչում ենք, որ նախ դուք եք ղեկավարում էս երկիրը: Դրա համար ենք ամաչում: Երկրորդ, ամաչում ենք, որ 44-օրյա պատերազմի հերոսների, մեր տղաների մարմինները տոպրակների մեջ, հիվանդանոցի չգիտեմ որ անկյունում «թափած» էին, զոհերի մասին եք դուք խոսո՞ւմ: Դուք եք արել դա: Մեր տղաներին ածխացրեցին, իրենց պատասխանատվության ներքո է»,- նշել է Սրբազանը և կրկնել ավելի վաղ պատմածը, որ Ազատի կացարանում հրդեհից մահացած 15 զինվորներից մեկն Աչաջուրից էր, մյուսը՝ Դիլիջանից, և, որ հուղարկավորությունից 2 օր առաջ Տավուշում պարեկային ծառայության բացումն է եղել, և նույն գիշերն էլ այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի եղբոր ռեստորանում կերել-խմել և ուրախացել են իշխանությունները, մինչդեռ ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու մոխրացած տղաներից մեկի տունը:
«Մի հատ նիհար՝ գեր դարձած նախարար կա, որը կոչվում է պաշտպանության նախարար, ուսուցիչ: Ուսուցիչ լինելը վատ չի, բայց չգիտեմ՝ դասարանում ինչ է դասավանդել, էդ էլ կարևոր չի, ուրեմն՝ էսօր որ ասում են՝ մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, ինքն է եկել ու ինձ խնդրել, որ «Իմ քայլը» դաշինքով ես ընտրություններին մասնակցեմ: Երկերեսանիությո՞ւն է, թե՞ ոչ»,- հավելել է Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս