ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել է Տավուշում՝ Կիրանցում, Ոսկեպարում, Բաղանիսում, տիրող իրավիճակը, այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում այնտեղ:
Պատգամավորը հերթական անգամ՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, նշել է, որ սա միակողմանի զիջում է, ինչում, ըստ նրա, նույնիսկ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է համոզվել:
«Սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը պահանջել է, Հայաստանն այդ պահանջները բավարարել է: Եվ ոչ թե բավարարել է տարածքային վեճերի համատեքստում՝ մի բլուրի, մի առվակի խնդիր չէ, սա կոնկրետ մարդկանց, կոնկրետ ճակատագրերի մասին է: Սա պատմական Կիրանց գյուղն է, կարմիր գծով գծված է այն բաժանարար գիծը, որը գյուղը բաժանելու է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական: Այդտեղ եկեղեցին է, դպրոցն է, որը կառուցվում է: Ինձ մոտ կա 50 և ավելի վկայական, այդքան մարդու ճակատագիր: Մարդը ժառանգել է, իր պապենական օջախն է եղել, էսօր ասում եք՝ քոնը չի՝ դա Ադրբեջան է, դպրոցը, եկեղեցին մերը չի՝ Ադրբեջան է, սրա հետ պիտի հաշտ լինեք, պիտի խոնարհվեք ադրբեջանցիների առաջ: Կանչել եք էդ մարդկանց, ասել են՝ բա մեր անվտանգությունը ո՞նց պիտի ապահովեք, ասել եք՝ ծառ տնկեք: Հիմա ԱԺ-ում անվտանգության աշխատողներ կան, թող դուրս գան, ստեղ ծառեր տնկենք: Նույն էդ մարդիկ հարց են տալիս՝ բա որ ադրբեջանցին ծառն անցնի, ասում եք՝ 7 օր կարա չանցնի, բայց ուշադիր, 8-րդ օրը կարա էդ ծառն անցնի»,- հայտարարել է Գառնիկ Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում