Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Գնել Սանոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Խորը ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձնակազմի մահվան մասին։

Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը։

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Սանոսյանի ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս