ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային Կովկասի անվտանգային հարցերին

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հաղորդվում է, որ ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով:

Տեսանյութեր

Լրահոս