Եթե ադրբեջանցիները այսպես կատաղի ատում են մեր Եկեղեցիները և գերեզմանատները, ապա պատկերացնում եք, թե ինչպես են իրենք ատում մեզ…ողջերին. Արման Աբովյան
Արման Աբովյանը գրում է. «Երբ սրանք հերթական անգամ կսկսեն ձեզ պատմել «խաղաղության, համակեցության և առևտրի մասին» ադրբեջանցիների հետ պարզապես հիշեք, որ սրանց ադրբեջանցի սիրելիս «գորընկերներ» հետևողականորեն ոչնչացնում են հայերի հետքը Արցախում։
Իսկ հիմա պարզապես տրամաբանենք.
եթե ադրբեջանցիները այսպես կատաղի ատում են մեր Եկեղեցիները և գերեզմանատները, ապա պատկերացնում եք, թե ինչպես են իրենք ատում մեզ…ողջերին։
Ով չի ցանկանում առերեսվել այս իրականության հետ, ապա խորհուրդ կտամ «ծառ էր տնկել» իր և իրականության միջև…դե որ հանկարծ չնեղվի տեսնելով իրականությունը։
…
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, հայտնում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Քորթոշյանը
Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի անց և օծվել 1998 թ. մայիսի 31-ին»։