2020թ. ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը Փաշինյանի համար ազգային արժեք չէի՞ն. Ազգային արժեքների վերախմբագրման հետքերով

Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իր ներածական խոսքում առաջարկել է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ արձանագրված արժեքային համակարգը և ազգային արժեքները, այնուհետև առաջարկել իր տարբերակը:

ՀՀ ժողովրդի ազգային արժեքներն են՝

Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը,
Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը,

Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները,

Կարդացեք նաև

Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ՝ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը,

Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը,

Հայրենիքը, ընտանիքը, անհատը,

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը,

Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը,

Հայրենի բնաշխարհն իր կենսաբազմազանությամբ,

Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանք և հանդուրժողականությունը՝ ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ,

Եղբայրական զգացումներն ու հարաբերություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ,

Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են ՀՀ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխություն մտցնել իր իսկ իշխանության օրոք մշակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ թվագրված 2020թ. հուլիս, որտեղ, Ազգային արժեքների հատվածում նշվում է.

Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝

Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հայոց բանակը:

Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

-  Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

-  Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

- Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

– Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

– Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:

-  Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:

Այսինքն, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ազգային նոր արժեքների մեջ Արցախն է բացակայում, հայ ժողովրդի պատմությունը դարձել է Հայաստանի պատմություն կամ հայ ժողովուրդը՝ ՀՀ ժողովուրդ, իսկ դրանք տարբեր բաներ են, որոնք Փաշինյանը որոշել է փոխել ադրբեջանական պահանջով:

Բայց հետաքրքիրն այն է, որ 2020 թվականի հուլիսին ՀՀ իշխանությունների առաջարկած Ազգային արժեքների մեջ ժողովրդավարությունը բացակայել է, ինչպես նաև ինքնիշխանությունը, հիմա դրանք ավելացվել են:

Ոստիկանապետություն ստեղծող Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդավարությունը նո՞ր է դարձել ազգային արժեք, որից, իրականում շատ հեռու է, բառի իրական իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս