Ինչպես ավելի առողջարար դարձնել սպիտակ հացը
Գործարանում պատրաստված սպիտակ հացը սառեցնելը և տապակելը նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը՝ արյան շաքարի մակարդակը արագ բարձրացնելու ունակությունը, ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ գլիկեմիկ ինդեքսը (կամ GI) տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե տարբեր մթերքներում ածխաջրերը որքան արագ են բարձրացնում արյան շաքարի մակարդակը: Ցածր GI մթերքները դանդաղորեն արյան մեջ գլյուկոզա են թողնում: Սա նպաստում է ավելի երկար հագեցվածության զգացմանը:
Բժշկի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
Բաղադրության մեջ պարունակվող ռետրոգրադ օսլայի շնորհիվ հացն ավելի դանդաղ է մարսվում, որն ավելի լավ հագեցվածություն է ապահովում այն ուտելուց հետո և խուսափում է արյան շաքարի բարձրացումից։