Աճ՝ ինչի՞ հաշվին. մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանքահումքային արտադրատեսակների, սև, գունավոր ու թանկարժեք մետաղների, քարերի արտահանման ծավալները Հայաստանից՝ շարունակում են աճել երկնիշ տեմպերով: Այս մասին են վկայում երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ապրանքների արտահանման ծավալներն աճել են 35 միլիոն դոլարով: Իսկ դա նշանակում է, որ արտահանման ծավալների շուրջ 30 տոկոս աճը պայմանավորված է հենց նշված ապրանքների արտահանման աճով, իսկ տնտեսության մյուս ճյուղերը «անմասն են» մնացել: