Բաժիններ՝

Ընդ խորհրդարանեն փող, ծուխ ելաներ. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի վարչական շենքում հրդեհ է բռնկվել: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում՝ Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին: 1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ: Կատարվածի վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին:

– Պարոն Դումանյան, ի՞նչ է եղել իրականում:

– Թեթև տեխնիկական խնդիր է եղել, արտառոց ոչինչ չկա:

– Հոսանքի՞ց է բռնկվել:

– Մասնագիտական խումբն աշխատում է: Նախնական, կարծես թե, հոսանքից է եղել:

– Պարոն Դումանյան, Աժ-ում վերջին շրջանում տարօրինակ բաներ են կատարվում: Մի քանի օր առաջ մի երիտասարդ դանակով մուտք գործեց Աժ, այսօր էլ՝ հրդեհը…

– Հիմա ինչ, միստիկայի ոլորտի՞ց ենք խոսելու:

– Հա, դե…

– Ես միստիկային չեմ հավատում, դրա համար չեմ ուզում խոսենք:

– Եկեղեցին խորհուրդ է տալիս նման դեպքերում աղոթքով մաքրել անհաջողությունը և այլն: Միգուցե Աժ-ում նման ծիսակարգ կատարվի:

– Էն պատճառով, որ էսօր ինչ որ ծուխ է առաջացե՞լ: Գերբնական ուժեր կան, հա՞:

– Կարծես ինչ որ բան էնպես չի:

– Ես միստիկային չեմ հավատում: Ես ուզում եմ նախ պարզվի, թե ինչ է եղել, պատճառները վերացնենք, ոչ թե ինչ-որ միստիկայի մեջ խորանանք: Ես դա չեմ ուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս