Հովիկ Աբրահամյանը Սոս Սարգսյանին հանձնեց ԱԺ Պատվո մեդալ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին:
Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ և հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատելով Սոս Սարգսյանի ավանդը հայ մշակույթի բնագավառում, առողջություն ու հետագա ստեղծագործական հաջողություններ մաղթեց նրան: