Մաշտոցի ոստիկանները կանխեցին 19-ամյա աղջկա ինքնասպանությունը, ով սպառնում էր 14-րդ հարկից ցած նետվել

Այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի բնակչուհին սպառնում է, որ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետելու:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի արագ արձագանքման խումբը, 1-03 ծառայության շտապ օգնության խումբը և Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:

Նշվում է, որ նշված շենքը 14 հարկանի է, և ինքնասպանության փորձ կատարող աղջիկը, բարեբախտաբար, բանակցությունների ադյունքում չի դիմել ծայրահեղ այդ քայլին:

Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի համար էր նա նստել պատուհանին և սպառնում էր ցած նետվել:

Shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս