Բաժիններ՝

Սիրուշոյի ստեղծած հավաքածուն կվաճառվի մատչելի գներով

Մոտ  օրերս կբացվի  Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» տեսահոլովակում օգտագործված պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մենեջեր Արևիկ Ուդումյանը: «Զարդերի, օգտագործված այլ պարագաների միջոցով Սիրուշոն փորձել է ցույց տալ, որ շատ հետաքրքիր համադրություններ կարելի է ստեղծել        ՝ միախառնելով հին ավանդականն ու ժամանակակիցը: Համադրումներն ունեն իրենց իմաստը, նշանակությունն ու պատմությունը: Յուրաքանչյուր իր ստեղծել է մի վարպետ, այն իր տեսակով եզակի է, թեև ոգեշնչման աղբյուրները տարբեր են եղել»,- ասաց Ա. Ուդումյանը: Վերջինս դժվարացավ նշել, թե կոնկրետ քանի իրից է բաղկացած հավաքածուն, բայց ասաց, որ այն կցուցադրվի քաղաքի հուշանվերների խանութներում, և գներն էլ հնարավորինս մատչելի կլինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս